Ի՞նչ առողջական վիճակում են Երասխի ավտովթարից վիրավորվածները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի, Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոնների շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել լրացուցիչ մասնագիտական խմբեր` մասնավորապես վիրաբույժներ Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոններից :

Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, 1-ը Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացած բժշկական կենտրոն:

Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում:

Տուժածների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել