«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից տեղեկանում ենք, որ ilur.am կայքի կողմից Սահամանդրական դատարան դիմում է ուղարկվել, որով վիճարկվում է այն դրույթի սահմանադրականությունը, որի հիման ՀՀ դատարանները պարտադրել են ilur.am-ին բացահայտել իր հրապարակման աղբյուրը:
Սահմանադրական դատարանի կողմից բողոքն ընդունվել է վարույթ և քննվելու է գրավոր ընթացակարգով «Հրապարակ» օրաթերթի կողմից նույն հարցով ներկայացված դիմումի հետ միասին՝ ս.թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին:
2015թ. հուլիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման մասին: Քրեական գործը հարուցվել էր նույն թվականի հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատական ակտը դիտավորությամբ չկատարելու առնչությամբ: Տե՛ս ավելին այստեղ:
Լուսանկարում՝ ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը