Թուրքական մի շարք լրատվամիջոցներ այսօր տեղեկությունեն տարածել այն մասին, որ պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան Հայաստանում են:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` պաշտոնանկ արված արված դատախազները, խուսափելով քրեական պատասխանատվությունից նախ փախել են Վրաստան, այնուհետ՝ Հայաստան:
Այս պնդումներով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ: Նշվում է նաև, որ անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանվել է դատախազների փախուստի դրվագը:
Ermenihaber.am-ը փորձեց որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ մինչև այս պահը Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Մանրամասներն ՝ այստեղ :