Արագածոտնի մարզում բեռնատար է շրջվել. կա տուժած

Օգոստոսի 12-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԻՆՉպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ-ը՝ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Արագածավան-Գետափ հատվածի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 34 JC 0987 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` 1970 թ. ծնված Ի. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել