Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիում տեղակայված հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական կայազորային 5-րդ դատարանում այսօր սկսել է դասալքության և զենքի հափշտակման մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի քննությունը:
Հետաքրիքր է, որ Պերմյակովը ոչ միայն անտարբեր դեմքով է նստած եղել դատըական նսիտին, այլև ժամանակ առ ժամանակ քնել է: Թեպետ նա ընդունել է մեղքը, այնուամենայնիվ, ցուցմունք տալուց հրաժարվել է, հարցերին պատասխանել է շատ կարճ: Իր նախաքննական ցուցմունքում Պերմյակովը նշել է, որ փախուստի է դիմել հարազատներին տեսնելու և նրանց մոտ գնալու համար:
Ավետիսյանների սպանության մասով էլ ասել է, որ չի ցանկացել որևէ մեկին սպանել, ցանկացել է նրանց վախեցնել: Իմանալով, որ թուրքական սահմանը մոտ է՝ ցանկացել է անցնել այն: Ավետիսյանների տանից էլ վերցրել է 5000 դրամ:
Ըստ ցուցմունքների՝ մինչև Գյումրի տեղափոխվելը Ռուսաստանի այն զորամասում, որտեղ նա ծառայել է, 8 անգամ դիմել է փախուստի:
Պերմյակովի գործող դատավճիռը սպասվում է այսօր ժամը 16.00-ին։
Լուսանկարը՝ news.am-ի