Պերմյակովն ընդունել է մեղքը. ինչու էր փախել զորամասից

Ինչպես պարզ է դառնում Պերմյակովի նախաքննական ցուցմունքից՝ նա դասալքության է դիմել ու զենք է վերցրել’ մարդկանցից գումար հափշտակելու և Ռուսաստան մեկնելու նպատակով: Ցուցմունքում Վալերի Պերմյակովը մանրամասներ է հայտնել, թե ինչպես է մտել Ավետիսյանների տուն, ավտոմատ կրակահերթ բացել, Ավետիսյանների տանից հեռացել հայ-թուրքական սահմանի ոււղղությամբ:

Մեղադրյալը ընդունել է մեղքը,  բայց հրաժարվել է ցուցմունք տալ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիում տեղակայված հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական կայազորային 5-րդ դատարանում այսօր սկսել է դասալքության և զենքի հափշտակման մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի քննությունը: Նշել ենք նաև, որ ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը, վերջերս փոխանցել է հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատելու է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել