Գյումրիի ռուսական կայազորային դատարանում սկսել է Վալերի Պերմյակովի դատավարությունը

Այս պահին Գյումրիում տեղեկայված հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական կայազորային 5-րդ դատարանում սկսել է դասալքության և զենքի հափշտակման մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի քննությունը: Նրա դատական պաշտպանությունը իրականացնում է փաստաբան Կարինե Դանիելյանը:

Նշենք, որ նիստերի դահլիճը փոքր է, որի պատճառով Ավետիսյանների ընտանիքը դատավարությանը մասնակցել չի կարողանում: Ամենայն հավանականությամբ՝ վճիռը կհրապարակվի հենց այսօր:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է այն բանի համար, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից դուրս էր եկել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար:

Հիշեցնենք նաև, որ ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը, վերջերս փոխանցել է հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատելու է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել