Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ համաձայն «Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ՃԵկ-ի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման» գրաֆիկի` մարզերում օգոստոսի 3-ից 9-ը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 98 տրանսպորտային միջոց, որից 76-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 2-ի համարանիշերը եղել են փոխարինված, իսկ 20 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար:

Նշվում է նաև, որ ուժեղացված ծառայությունը մարզերում շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել