Ծննդատանը կրակոցների գործով ԴՆԹ փորձաքննություն անցկացվե՞լ է

Նոր մանրամասներ են հայտնի դարձել 2015թ հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծննդկանին կրակած և ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից:  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, և նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է: Այնինչ, լուրեր էին տարածվել, որ սպանության փորձի և ինքնասպանության պատճառն այն է եղել, որ տղամարդը կասկածել է, թե երեխան իրենից է սերում:

Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից սակայն տեղեկությունը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին. նշելով, որ նամն տեղեկությունը ենթակա չէ հրապարակման. այդ տվյալները անձնական են և անգամ ԴՆԹ փորձաքննության անցկացվելու դեպքում էլ առանց կողմի համաձայնության չի հրապարակվի դրա պատասխանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել