Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ մի քաղաքացի զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և հայտնել, որ իր ավտոմեքենան քննիչի որոշմամբ պահվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, սակայն իրեն չեն հայտնել ավտոմեքենան այնտեղ պահելու հիմքերը:Խնդրել է Օմբուդսմենի աջակցությունն իր ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից դուրս բերելու համար:
Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակից Ռազմիկ Մարիկյանը հեռախոսազրույց է ունեցել համապատասխան աշխատակցի հետ, ով հայտնել է, որ ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքում է պահվում, քանի որ վերը նշված ավտոմեքենայով հանցագործություն է կատարվել:
Օմբուդսմենի ներկայացուցիչը պարզաբանումներ է պահանջել պատկան մարմնից. մասնավորապես, թե ինչ հիմքով է ավտոմեքենան պահվում հատուկ պահպանվող տարածքում, ինչին ի պատասխան պետական մարմնից հայտնել են, որ սեղմ ժամկետներում քաղաքացու ավտոմեքենան,սահմանված կարգով,բաց կթողնվի:
Արդյունքում, քաղաքացու ավտոմեքենան բաց է թողնվել հատուկ պահպանվող տարածքից: