Ուշադրություն. Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում:  Օգոստոսի 3-ից 9-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 138 տրանսպորտային միջոց, որից 2-ի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, 1-ի խլացուցիչը վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 95-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 40 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել