Տավուշի մարզի Այրում քաղաքի 15 բնակիչներ դիմել են Օմբուդսմենին և հայտնել‚ որ իրենց բազմաբնակարան շենքը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում և ունի հիմքերի ամրացման‚ ինչպես նաև կոյուղատար համակարգի նորացման անհրաժեշտություն: Բնակիչները միաժամանակ հայտնել են‚ որ նշվածի կապակցությամբ դիմել են պատկան մարմիններին‚ սակայն ապարդյուն:
Ինչպես տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական էջից՝ Օմբուդսմենի աշխատակազմը հրատապ գրություն է ուղարկել Տավուշի մարզպետարան՝ վերոգրյալ խնդիրներին լուծում տալու նպատակով:
Արդյունքում‚ Մարզպետարանից հայտնել են Օմբուդսմենին‚ որ Այրումի քաղաքապետարանի կողմից տարերային աղետից տուժած բազմաբնակարան շենքի շրջակայքը մաքրված է‚ իսկ նկուղային հարկի մաքրման աշխատանքները‚ ըստ քաղաքապետարանի տեղեկատվության‚ կիրականացվեն մոտ ժամանակներս: