Որ դրվագով տեղի կունենա Պերմյակովի գործով առաջին դատական նիստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վալերի Պերմակովի գործով առաջին դատական նիստը նշանակվել է այս տարվա օգոստոսի 12-ին: Սակայն, Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ չկա պաշտոնական որևէ տեղեկատվություն, թե որ դատարանում և կոնկրետ որ գործով տեղի կունենա առաջին դատական նիստը: Նշենք, որ ռուսական կողմում քրեական գործով երկու դրվագով է քննություն կատարավում՝ դասալքության և սպանության:

Փաստաբանը նշոց, որ դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն չկա, ենթադրվում է, որ  նիստը տեղի կունենա դասալքնության դրվագով:

Նշենք նաև, որ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Երևանում տեղակայված  ռուսական  5-րդ կայազորային ռազմական դատարանը վեց ամսով երկարացրել է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել