11-13 տարեկան երեխաները տարբեր սննդի կետերից օգտվել ու թունավորվել են

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 4-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, ալիմենտար գաստրիտ» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը մի հյուրանոցային համալիրից բուժօգնության է տեղափոխել օտարերկրյա քաղաքացիներ 13-ամյա Արինա Ք.-ին, 12-ամյա  Գեորգի Գ.-ին, 13-ամյա Դալիդա Կ.-ին  և  11-ամյա Թամարի Գ.-ին:

Մեկնած օպերատիվ խմբին երեխաների մարզուհին` Անտանինա Կ.-ն, հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, երեխաները եղել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում,   օգտվել այնտեղ գործող տարբեր սննդի կետերից և ստացել են նշված թունավորումը: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել