Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է նաև պահեստազորում գտնվելը: Պահեստազորում հաշվառված քաղաքացիները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում մասնակցում են վարժական հավաքների: Նշված պարտականությունը չկատարելու համար սահմանված է պատասխանատվություն:
Մասնավորապես` պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելը, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով՝ պատժվում է տուգանքով՝ 30.000 դրամի չափով:
Ինչ վերաբերում է պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացիների կողմից հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելուն, որը կատարվել է զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինկոմիսարիատ չներկայանալու ձևով` պատժվում է տուգանքով՝ 20.000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net