Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կինն ու երեխան դուրս են գրվել

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի հիվանդասենյակում հրազենային վնասվածքներ ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանն ու նրա նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից. այս մասին Իրավաբան.net-ն փոխանցեց Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։ Նա նշեց, որ կնոջ և երեխայի առոջղական վիճակը լավ է:

Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության 2015 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերիտանալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել