Պետությունը, ապահովելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականության կատարումը, օրենսդրորեն ամրագրել է համապատասխան երաշխիքներ:
Մասնավորապես` ըստ բնակության վայրի զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ մյուս պաշտոնատար անձանց կողմից աշխատանքի (սովորելու ընդունելը)` առաջացնում է տուգանքի նշանակում 50.000 դրամի չափով:
Նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի` առաջացնում է տուգանքի նշանակում 100.000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net