Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով մեղադրվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների դեմ բռնություն կիրառելու մեջ օրեր առաջ ձերբակալվել էր։
Տիգրան Խաչատրյանի պաշտպան՝ Արմեն Մելքոնյանը Իրավաբան․net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բողոք է ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան․
«Ոչ մի հիմք չկա Տիգրան Խաչատրյանին ձերբակալելու համար, հուսով ենք, որ դատարանը բողոքը չի մերժի, իսկ եթե մերժի այդ դեպքում արդեն կդիմենք գրավի դիմաց ազատ արձակելուն»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրայանը մեղադրվում է մայիսի 2-ին, ժամը 7-ի սահմաններում «Սդղի գյոլ» կոչվող տարածքում եղած վիճաբանության ժամանակ Հարություն և Մուշեղ Զաքարյանների դեմ բռնություն կիրառելու մեջ, որի արդյունքում Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
Էլեն Բարսեղյան