Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող ցուցարարներին ոստիկանները վաղ առավոտյան հեռացրին Բաղրամյան պողոտայից, նրանք նկատմամբ բռնի ուժ կիրառեցին նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Այսօր ակտիվիստները պտտվում էին մայրաքաղաքով և պաստառներ փակցնում գետնին: Այդ պաստառներին պատկերված են բոլոր այն անձիք, ովքերը, ըստ ակտիվիստների քաղաքացիական հագուստով ոստիկաններ են ու բռնության են ենթարկել իրենց:
Ցուցարարների խոսքերով՝ պաստառները փակցրվում են հենց գետնին, որպեսզի մարդիկ դրանք տրորեն: