Կյանքում պատահում են իրավիճակներ, երբ անհրաժեշտություն է առաջանում գոնի մի քանի օրով, իսկ երբեմն ամսով արձակուրդ վերցնել: Իսկ եթե անձն արդեն իսկ օգտագործել է օրենքով իրեն հասանելիք ամենամյա արձակուրդը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` նման բացառիկ դեպքերում աշխատողն իրավունք ունի գործատուից պահանջել չվճարվող արձակուրդի տրամադրում:
Չվճարվող արձակուրդ տրամադրվում է հետևյալ դեպքերում և ժամկետներում`
- հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն` երկու ամիսը չգերազանցող ժամկետով,
- հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան երեսուն օր տարվա ընթացքում,
- ամուսնության համար` երեք աշխատանքային օր,
- ընտանիքի մահացած անդամի թաղման համար ոչ պակաս երեք օրից:
Աղբյուրը` Իրավաբան.net