Պրոբացիոն ծառայության պլիոտային ծրագիր Վանաձորում. ի՞նչ է արվում

Հուլիս ամսից Հայաստանում սկսվել են պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրերը: Հանրապետությունում երկու պիլոտներ են իրականացվում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձոր քաղաքում:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման Լոռու բաժանմունքի աշխատակից Վիլիամ Մինասյանը փոխանցեց, որ բաժանմունքն այս պահին պատժից պայմանական վաղաժամկետ ազատված և պատիժը պայմանական չկիրառված անձանց նկատմամբ սահմանում են վերահսկողություն. «Պատիժներից կատարում ենք տուգանք պատժատեսակը, հանրային աշխատանքներ, որոշակի գործունեությամբ իրավունքի զրկում»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ ծրագիրը նոր է մեկնարկել, չկա դեռևս կարգավորող օրենսդրություն. «Դրա հետ կապված պետք է ընդունվի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, Պրոբացիոն ծառայության մասին օրենքը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փուլում իրենք վերապատրաստումների են մասնակցում. «Մենք անցնում ենք վերապատրաստումներ, ծանոթանում միջազգային փորձին, վերջերս մեր մասնագետները Վրաստանի փորձին, մասնակցել են սեմինար քննարկումների, տեղի է ունեցել փորձի փոխանակում»:

Կարդացեք նաև՝ «Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել