Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 19 UL 731 պետհամարանիշով (վարորդ` 1961 թ. ծնված Ռ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը կաթված է ստացել և հիվանդանոցում մահացել է:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի