Դժբախտ լուր. բժիշկները չկարողացան փրկել երեկ «Էրեբունի» ԲԿ-ում մահացած ծննդկանի երեխային

Երեկ՝ հուլիսի 29-ին, տեղեկացրել էինք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 26-ամյա ծննդկան է մահացել: Իրավաբան.net-ին փոխանցել էին, որ ծննդկան Մերի Մարգարյանին երկու օր առաջ ծայրահեղ ծանր վիաճկում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Էրեբունի»:

Բժիշկների խորհրդակցության արդյունքում որոշվել է  ծննդկանին վիրահատել` կեսարյան հատում անել, սակայն վիճակը չի կայունացել և երկու օր անց 26-ամյա կինը մահացել է:

Բժշկական կենտրոնի հասարակայնության բաժնի պետ Շուշան Հունանյանն այսօր մեզ փոխանցեց, որ 12:30-ի սահմաններում մահացել է նաև Մերի Մարգարյանի երեխան:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել