Ի՞նչ վիճակում է ամուսինների սպանության մեջ կասկածվողը, ով ինքնասպանության փորձ է կատարել

Ինչպես հայտնի է, երեկ Քանաքե-Զեյթունում իրենց ավտոտնակի մոտ հրազենային վնասվածքից սպանվել են ամուսիններ 53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանները: Իսկ սպանության մեջ կասկածվող Տիգրանը ինքասպանության փորձ է կատարել՝ կրակելով քունքին: Այնուհետև նրան տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ նա գտնվում է հետվիրահատական փուլում, իրենց մոտ տեղափոխելուց հետո վիրահատություն է կատարվել, գիտակցություն ունի, սակայն վիճակը կայուն ծանր է գնահատվում: Նա նշեց նաև, որ դեռևս վաղ է խոսել թե ինչ հետևանքներ կարող են լինել:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել