ՀՀ գործող աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ աշխատողը, աշխատանքից ազատման դեպքում, եթե գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, գործատուի կողմից տրված համապատասխան անհատական իրավական ակտը /փաստաթուղթը/ ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, կարող է դիմել դատարան:
Իսկ ին՞չ պետք է հասկանալ փաստաթուղթ բառի տակ: Ըստ էության նման փաստաթուղթ է հանդիսանում աշխատանքից ազատման մասին հրամանը, մյուս կողմից էլ հնարավոր է, որ գործատուի կողմից աշխատողին չտրամադրվի ազատման հրամանը, փոխարենը տրամադրվի աշխատանքային գրքույկը, որտեղ արտացոլված լինի նշված հրամանը:
«Նման պայմաններում, անհասկանալի է, թե օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը երբ է սկսում հոսել` աշխատողի կողմից աշխատանքից ազատման հրամա՞նը, թե աշխատանքային գրքույկը ստանալու պահից»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net