Արտակ Զեյնալյանը ամենայն հավանակնությամբ կվիճարկի իր դեմ կիրառված դրույթի սահմանադրականությունը

Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանությունն ընդդեմ «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի քաղաքացիական գործով առաջին դատական նիստի ժամանակ դատարանը գործի վարույթից հեռացրեց պատասխանողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին՝ հղում անելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ կետին. քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն կարող է անել միայն փաստաբանի արտոնագիր ունեցող անձը:

Արտակ Զեյնյալյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց որ, իր դեմ կիրառված Քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ դրույթի սահմանադրականությունը, ամենայն հավանականությամբ, կվիճարկի. «Այդ դրույթի սահմանադրականությունը ստուգելու վերաբերյալ որոշում դեռևս չենք կայացրել, եթե կայացնենք դրա մասին կհայտենք»:

Իսկ մեր այն հարցին, որ երեկ դատարանը հայտարարել էր, թե դատարանն անկախ մարմին է և կարող է որոշում կայացնել` իրեն վարույթում պահելու համար, նա ասաց. «Դատավորը կաշկանդված է: Դրա պատճառը Դատարանների նախագահների խորհրդի որոշումն է նաև օրենքի հակասահմանդրական որոշումը»:Պարոն Զեյնալյանը չցանակացավ խոսել հետագա քայելրի ու գործողությունների մասին:

Լ. Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել