52-ամյա տղամարդը կիսամերկ նկարել է սիրուհուն և նկարները տեղադրել «Օդնոկլասնիկի» կայքում

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2008 թվականից  մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում սիրային կապի մեջ է եղել համագյուղացի Մարիամի հետ: Այս 6 տարիների ընթացքում Գագիկն իր բջջային հեռախոսով կիսամերկ վիճակում  տեսանկարահանել է Մարիամին՝ պայմանով, որ կջնջի, բայց  հետագայում դրանք ներբեռնել է «Օդնոկլասնիկի» կայքում:

Հարուցվել է քրեական գործ, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել 2015 թվականի հունիսի 10-ին: Ամբաստանյալի նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը` դատարանը որոշել է, որ այն ըստ ընդդատության պետք է ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նշենք, որ գործի քննությունը շարունակվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այսօրվա դատական նիստին հայտնի դարձավ, որ գործի քննությունը կատարվում է դռնփակ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի  դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել