Արման Մկրտումյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վճռաբեկ դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային` ՀՀ դատական համակարգի հետ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել այն մեծ աշխատանքը, որ կատարվել է ՀՀ դատական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Վճռաբեկ դատարանի նախագահին՝ կատարված աշխատանքին տրված գնահատականի համար և նշել, որ դատական իշխանության անկախությունը, որպես կարևորագույն ժողովրդավարական արժեք, ապագայում ևս գտնվելու է Եվրոպական միության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանն ու Տրայան Հրիսթեան քննարկել են անկախ, կանխատեսելի և հաշվետու արդարադատության ձևավորմանն ուղղված մի շարք հայեցակարգային հարցեր:

Իրաբանամ.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել