Հրդեհ Բուսաբանական այգում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար: 

Ժամը 13.44-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1 կանչ»:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: 

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ»:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել