Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թվականի մարտի 19-ի հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ նա երդվել է «դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները` ապահովելով օրենքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակ