Ավտովթար Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ հուլիսի 24-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Հայանիստ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 25 US 950 պ/հ (վարորդ 1995թ. ծնված Ա.Ա.-ն.) և «Օպել Աստրա» մակնիշի 34 PR 081 պ/հ (վարորդ 1990թ. ծնված Ն.Մ.-ն.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներ Ա.Ա.-ն և Ն. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել