Հունիսի 22-ին Աժ-ն ընդունել էր նոր փոփոխություններ աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ: Համաձայն այդ փոփոխությունների այսուհետ ամբողջական ձևակերպմամբ կսահմանվի հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ հասկացությունը:2017թ. հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու գործատուի պարտավորությունը կհանվի, աշխատանքային պայմանագրում կամրագրվի փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակն ու դրա տեղեկությունները:
Թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնում իրավաբան Տաթև Մանուկյանը : Նրա խոսքով ամրագրվող այս փոփոխությունները արդյունավետ կլինեն և՛ գործատուի և՛ աշխատողի համար: Նա հատկապես կարևորեց որոշակի ժամկետով կնքած պայմանագրերի փոփոխությանը՝մասնավորապես աշխատանքի ժամկետը լրանալուն, որոնք ներառվել են փոփոխությունների մեջ.«Եթե փորձաշրջանի անբավարար արդյունքներով աշխատանքային պայմանագիրը լուծարելուց առաջ գործատուն չծանուցի աշխատակցին, ապա նոր փոփխությամբ նա պարտավոր է որոշակի տուժանքներ վճարել»:
Ըստ իրավաբանի կարևոր է նաև գործատուի համար սահմանված հետևյալ պարտականությունը,երբ աշխատանքային պայմանագրի և պայմանագիրը լուծելու մասին որոշում է կայացվում, պարտադիր պայման է նախատեսվում մեկ օրինակը աշխատողին տրամադրելը, ինչը նախկինում ներառված չի եղել աշխատանքային օրենսգրքում:
Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությամբ խմբագրվել են նաև համատեղությամբ աշխատանքային հարաբերության կարգավորման դրույթները և հստակեցվել են նրանց ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը.«Եթե մինչև 6 ամիս աշխատել են, որից հետո պայմանագիրը լուծարվել է, ապա աշխատողին տրվում է դրամական հատուցում, ընդ որում հատուցումը վճարում է չօգտագործած բոլոր արձակուրդների համար»:
Իրավաբան Տաթև Մանուկյանի խոսքով աշխատողների համար հիանալի հնարավորություն է, որ հստակեցվելու է մասնագիտական ուսուցման կազմակերպումը և դրանցում ներառվող անձանց շրջանակը: Նա անդրադարձավ նաև նոր օրենքին, որով սահմանվելու է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերի տրմադրումը և կնքումը:
Լաուրա Մամյան