Փաստաբան Վարուժան Փաշայանը 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում‚ ահազանգել է Օմբուդսմենի թեժ գիծ և հայտնել‚ որ իր վստահորդ Ավիկ Բալյանը պարտադիր ժամկետային զինծառայող է‚ հուլիսի 17-ին լրացել է նրա ծառայության ժամկետը‚ սակայն նրան չեն զորացրում:
Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանը կապ է հաստատել զորամասի հրամանատարական կազմի հետ:
Օմբուդսմենի ներկայացուցչին զորամասի հրամանատարությունը պարզաբանել է‚ որ զինծառայողին սահմանված ժամկետից ավելի պահելու պատճառը նրա կողմից կատարված իրավախախտումն է‚ որի կապակցությամբ անհարաժեշտ է որոշակի գործողություններ կատարել:
Աշխատանքային քննարկման ընթացքում Օմբուդսմենի ներկայացուցիչը նշել է‚ որ դա զինծառայողի ծառայության ժամկետը երկարաձգելու հիմք չէ և առաջարկել է զորացրել նրան:
Արդյունքում կարճ ժամանակ անց զինծառայողը զորացրվել է: