ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք,որ հուլիսի 20-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում քաղաքացին ընկել է ժայռից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները անգիտակից վիճակում գտնվող աղջկան (մոտ 13տ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:
Ըստ շտապօգնության հերթապահ բժիշկ Գրիգորյանի՝ երեխան (2004թ. ծնված Ն.Դ.-ն) մինչ շտապօգնության ծառայության աշխատակիցների և հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մահացած է եղել:
Իրավաբան.net