«Դատարանի վճիռները օրինական են, եթե այն կայացվել է ՀՀ Սահմանադրության և օրենքենրի պահանջների պահպանմամբ: Եթե քաղաքացիական գործ է քննվում դատարանի կողմից, ապա գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը», -Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Նրա խոսքով` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում` որպես իր պահաջների և առարկությունների ապացուցման հիմք: Գործի մասնակցող անձիք իրավունք ունեն հղում կատարեն միայն այն ապացույցների վրա, որոնց ծանոթացել են գործին մասնակցող մյուս անձինք ևս:
Եթե դատաքննության ժամանակ կողմերին ներկայացվածը հետազոտվել է և վիճելի փաստ է մնում, որը դատաքննության ժամանակ չի պարզվում, ապա դատարանը ապացուցման բեռը դնում է այն անձի վրա, որը ներկայացրել է այդ ապացույցը:
«Դատաքննությունը սկսելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանը ընդունում է և քննարկում: Ինչպես նաև դատաքննության ժամանակ գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացված չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար»,- նշում է Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու` միջնորդություն ներկայացնելով դատարան: Միջնորդություն քննարկելով` դատարանը կայացնում է որոշում, և ապացույցները պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ:
Աղբյուրը` Իրավաբան.net