Ներքին գործերին ուղղարկված անանուն հաղորդագրությունից հետո բացահայտվել է, որ նախորդ 4 ամիսների ընթացքում Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքի 19 աշխատակիցներ տվել են կեղծ զեկուցումներ և քողարկել տասնյակ հանցանքներ, որպեսզի տեղամասն ավելի ապահով տպավորություն թողնի, գրում է foxnews-ը:
Արդյունքում` վիճակագրական տվյալների համաձայն՝ տեղամասում հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել էր 14%-ով: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ հանցագործությունների թիվն իրականում նվազել է 11,4%-ով:
Ծանր հանցագործությունները քողարկելու և դրանք ավելի մեղմ ներկայացնելու համար ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կզրկվեն հանգստյան օրերից կամ, անգամ, կազատվեն աշխատանքից:
Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը