Սեռական հարաբերություն է ունեցել`օգտվելով աղջկա հոգեկան խնդիրներ ունենալու հանգամանքից

30-ամյա Վ.Ս-ն դատապարտվել է  սակավամտության (օլիգոֆրենիա) խնդիր ունեցող և, դրա հետևանքով, իր հետ կատարվող գործողությունների ներքին բովանդակությունը հասկանալու ունակությունից զրկված աղջկա հետ սեռական հարաբերութուն ունենալու մեջ: Գործը քննել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`  դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Գործի նյութերի համաձայն` 2013 թվականին Վ.Ս-ն  «Օդնիոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է Ալինա Վարդանյանի (անունը փոխված է) հետ և առաջարկել  շփվել: Նա  ընդունել է առաջարկը, տրամադրել է իր հեռախոսահամարը, որից հետո համաձայնվել է հանդիպել Վ.Ս-ի հետ: 2013թ. հոկտեմբերի 6-ին Վ.Ս-ն  աղջկան մեքենայով  տարել է ավտոկայանի պահակատուն, շփման ընթացքում  հասկացել է, որ Ալինան  հոգեկան խնդիրներ ունի, սակայն անտեսելով և օգտվելով նրա անօգնական վիճակից, պոմպակայանի պահակատանը բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Առաջին  ատյանի  դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 26-ին   վճռել է Վ.Ս-ին  ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում: Սակայն ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարութունյանը դիմել է վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել և փոփոխել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կիրառել ՀՀ քր.օր. 70 հոդվածի դրույթները, որոշում կայացնել` պայմանականորեն չկիրառել սահմանված պատիժը: Վերաքննիչ դատարանը պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել է:

Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է այս տարվա ապրիլին և վճռաբեկ բողոք չի տարվել: Այսինքն` մեղադրական դատական ակտը մտել է ուժի մեջ:

Լ. Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել