Որտե՞ղ պատիժը կկրի Պերմյակովը. փաստաբանը վստահ է, որ դատաքննությանը նրա ներկայությունը կապահովվի

Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանության գործը, որը հարուցվել է ՌԴ քննչական մարմնի կողմից, դեռևս չի հանձնվել հայկական կողմին. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց տուժողի կողմի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը. «Կարծում եմ, երբ գործը հանձնվի, մեզ` տուժողի ներկայացուցիչներիս, անպայման տեղյակ կպահեն»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք գործի հանձնումը ենթադրում է նաև գործով մեղադրյալ, ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հանձնում, Ե. Սարգսյանն ասաց. «Միանշանակ ասել չենք կարող, քանի որ ռուսական կողմում դասալքության առթիվ քրեական գործ կա հարուցված, և եթե նրան հանձնեն, ապա այնտեղ է բաց մնում: Սակայն, կարծում եմ, որ սպանության գործով Պերմյակովի ներկայությունը դատաքննությանը` կապահովվի»:

Փաստաբանը նշեց նաև, որ թե արդյո՞ք Պերմյակովը կհանձնվի Հայաստանին և այստեղ կկրի պատիժը հնարավոր կլինի իմանալ միայն գործը ստանալուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել