Քրեական դատավարությունում դատավարական գործողությունների եւ որոշումների բողոքարկման ազատությունը

Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները հնարավոր է  բողոքարկել դատավարության մասնակիցնի կողմից: Բողոքները կարող են լինել ինչպես  գրավոր այնպես  էլ բանավոր: Քրեական վարույթը իրականացնող  մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում է առանձին արձանագրություն: Այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

«Քրեական դատավարության մասնակցող  անձանց կողմից եթե բողոք է  ներկայացվում, ապա  նրանք  համապատասխան բողոքը ներկայացնում են անձամբ: Իր կամ այլ անձանց գործողությունների կամ որոշումների դեմ բողոքն ընդունող դատարանը, ինչպես նաև հետաքննոթյան մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են անմիջապես, ոչ ուշ քան  24 ժամվա ընթացքում, քննարկեն և  բողոքը ուղարկեն ըստ ենթակայության», -ասում է իրավաբանը:

Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` դատավարության մասնակիցների բողոքը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթը իրականացնող մարմնի կողմից, բայց ոչ ուշ, քան այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում:

«Եթե բողոքը չի ստորագրված, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի բողոքը թողնել առանց քննության: Բողոք ներկայացնող անձն իրավունք  ունի հետ վերցնել այն: Բողոքի հետ վերցնելը չի խոչընդոտում նախքան սահմանված ժամկետները լրանալը բողոքը կրկին ներկակայցնելուն»,- նշում է իրավաբանը:

Վարույթը իրականացնող մարմինը պարտավոր է բողոքի վերաբերյալ պատճառաբանված որոշում կայացնել, որի մասին տեղյակ է պահում բողոք ներկայացրած անձին:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել