Հազվադեպ չեն դեպքերը, երբ անձինք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն, սակայն չեն գրանցում այն օրենքով սահմանված կարգով, չեն ստանում թույլտվություն այդպիսին պահանջվելու դեպքում, թաքցնում են հարկերը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Կեղծ ձեռնարկատիրություն է համարվում առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առեւտրային կազմակերպություն uտեղծելը, որի նպատակը վարկեր uտանալը, հարկերից խուuափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ oգուտներ քաղելը կամ արգելված այնպիuի գործունեություն թաքցնելն է, որը խոշոր վնաu է պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը: Այդ արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- ասում է փաստաբանը:
Սակայն այդ հանցանքը կատարած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնաuը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Աղբյուրը` Իրավաբան.net