ARMACAD ընկերությունը տեղեկացնում է, որ 2015թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին թվային տեխնոլոգիաների ոլորտում գործող ակտիվիստները կարող են հյուրընկալվել Բեռլինում:
Ծրագիրը նախատեսված է Լատինական Ամերիակայից, Աֆրիկայից, Ասիայից, Միջին Արևելեքից, Կենտրոնական Ասիայից և Կովկասից ժամանած ակտիվիստների համար: Ակնկալվում է, որ մասնակիցները հնարավորինս կկիրառեն նորարարական տեխնոլոգիաներ իրենց աշխատանքներում:
Կազմակերպիչները փնտրում են փորձառու թվային ակտիվիստներ, ովքեր հետաքրքված են միանալ փոքր աշխատանքային թիմին և աշխատել Tactical Tech-ի հետ: Մասնակիցը կմիանա թիմին երկու ամսով և Tactical Tech –ի մասնագետների կողմից կստանա աջակցություն սեփական աշխատանքի համար:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին:
- Ակտիվիստ է Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից, Կենետրոնական Ասիայից, Կովկասից, Արևմտյան Եվրոպայից կամ Միջին Արևելքից:
- Տիրապետում է անգլերենին՝ որպես աշխատանքային լեզու
- Հնարավորինս օգտագործում է թվային տեխնոլոգիաներ սեփական աշխատանքներում և լավ է տիրապետում դրանց (ինտերնետ, բջջային հեռախոսներ և այլն)
- Ցանկանում է ձեռք բերել փորձ, խորացնել կիրառական գիտելիքները տեղեկատվական անվտանգության և գաղտնիության թեմայով
Որպես մասնակից, ձեզ կաջակցեն
- Վիզայի ստացման գործընթացում
- Ինքնաթիռի տոմսի, բժշկական ապահովագրության և Բեռլինում երկամսյա կեցության հարցում
- Ամսական կրթաթոշակով, որը կներառի ձեր բնակության ծախսերը:
Մասնակցել ցանկացողները իրենց դիմումները համապատասխան հասցեին պետք է ուղարկեն մինչև 2015թ. հուլիսի 23-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Digital Activist Residency in Berlin