Կեղծ գովազդ իրականացնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե…

Ժամանակակից հասարակության մեջ հաճախ են դեպքերը, երբ շահադիտական նպատակներով իրականացվում է կեղծ գովազդ, օգտագործվում է ֆիրմային անվանումը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ` ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով: Իսկ կեղծ գովազդը, այսինքն` գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Սակայն այդ հանցանքները կատարած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել