«Ֆորդ»-ը անսպասելի շարժվել և վնասել է վարորդին

Հուլիսի 14-ին, ժամը 8-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոնքի սալջարդ, կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:

Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.50-ի սահմաններում, իր տան բակում, իրեն պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ինքնաընթացքի ժամանակ՝ ավտոմեքենայի և ավտոտնակի արանքում մնալու հետևանքով:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել