Ապօրինի զենք պահող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության, սակայն ինչ է տեղի ունենում, եթե նրանք կամավոր հանձնում են զենքը:
«Ճիշտ է, ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, սակայն դրանք կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net