Սպանություն Երևանի Տիգրանյան փողոցում

Հուլիսի 14-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 5 շենքում կրակոցներ և բղավոցներ են լսվում:
Ժամը 16-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված շենքի բակից, «բազմաթիվ հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Արթուր Հովհաննիսյանին, ով հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.40-ին, դեռևս չպարզված հրազենով վերը նշված շենքի բակում կրակոցներ են արձակել Ա. Հովհաննիսյանի վրա:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 պարկուճ, 9 մմ տրամաչափի 1 գնդակ և 6.35 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների առաջին մասերով։
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել