Հովհաննես Մանուկյանի գործունեության ընթացքում շոշափելի ձեռքբերումներ չեն եղել. Նորայր Նորիկյան

Ըստ փաստաբան Նորայր Նորիկյանի՝ Հովհաննես Մանուկյանի մեկ տարվա գործունեության ընթացքում շոշափելի ձեռքբերումներ չեն եղել, որոնք արտառոց կլինեն դատաիրավական համակարգում և արդարադատության նախարարության իրավասության ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժանումներում:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանը նշեց. ‹‹Ես, որպես փաստաբան, իմ պրակտիկայից ելնելով կարող եմ ասել, որ  այս նախարարին նույնպես չհաջողվեց հասնել նրան, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ որպես արդարադատության նախարարության ենթակա ստորաբաժանում, լիարժեք ենթարկվեն արդարադատության նախարարությանը կամ նախարարին: Հետևաբար՝ նախարարի գլխավոր ձախողումներից մեկը ես դա կհամարեմ››:

Նա նաև հավելեց, որ բարեփոխություններ վերակատարողական համակարգում եղել են թե’ պրոբացիոն ծառայության ներդրման, թե’ քրեակատարողական հիմնարկներում բարելավման հետ կապված , բայց դրանք ընդամենը սաղմեր են,որոնց մասին խոսել ենք:

Ալվարդ Հարութունյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել