Ինչպես արդեն տեղեկացրել ենք Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել : Ըստ փաստաբան Գևորգ Գյոզալյանի՝ արդարադատության նախարարը կարող էր շատ ավելին անել, քան արեց այս ընթացքում:
‹‹Պարոն Մանուկյանի գործունեությունը ես դրական կգնահատեի: Եթե հարաբերական իմաստով գնահատեմ, ապա ամբողջի մեջ նրա կատարած գործունեությունը ամենից բարձր կգնահատեմ, այնուամենայնիվ նա շատ ավելի ռադիկալ քայլեր կարող էր անել››,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Գևորգ Գյոզալյանը: