Ողբերգական ավտովթար. ուղևորը տեղում մահացել է, վարորդը տեղափոխվել հիվանդանոց

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 11-ին, ժամը 20.50-ին «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: 

Պատահարի հետևանքով ուղևորը՝ 1975 թ. ծնված Ստեփան Մանասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել