Հրազդանի կիրճում խոշոր հրդեհը մարելուց հետո նորից բռնկում է եղել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին: Հրազդանի կիրճում այրվել է 5 հա բուսածածկույթ և Քեռու փողոցի տներից մեկին կից խորդանոցը (27 քմ ): Ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել՝ 23.35-ին: Այրվել է 1500 քմ խոտածածկույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել