Չինացի ամբաստնյալները մեղադրվում են չինուհիներին Հայաստանում թրաֆիքինգի ենթարկելու համար

Չինացիներ 33-ամյա Չուան Վանգը և 48-ամյա Լիեն Ֆընգ Չունը մեղադրվում են 4 չինուհիների Հայաստանում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրնեսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Համաձայն մեղադրական եզրակացության` նրանք նախնական համաձայնությամբ 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում կատարել են մարդկանց թրաֆիքինգ, մասնավորապես` նախորդ տարվա  հոկտեմբերին Չինաստանում խաբեությամբ՝ Վրաստանում բարձր վարձատրությամբ մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով  հավաքագրել են իր համաքաղաքացիների և նրանց տեղափոխել Հայաստան, որտեղ էլ սեռական և աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկել:

Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր  Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ: Ամբաստանյալների հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել